ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պատրաստ է ինչպես բախման, այնպես էլ՝ համագործակցության

© EPA-EFE/OLIVIER HOSLET

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պնդում է, որ դաշինքը Ռուսաստանի հետ պատրաստ է ինչպես առճակատման, այնպես էլ փոխգործակցության, բայց ամեն ինչ կախված է Մոսկվայի դիրքորոշումից: Նա այս տեսակետը հայտնել է երեքշաբթի իսպանական El Mundo թերթին հրապարակված հարցազրույցում:

«Ես հավատում եմ Ռուսաստանին հստակ ազդանշան ուղարկելու անհրաժեշտությանը. Եթե նրանք բախումներ են ուզում, մենք պատրաստ ենք: Եթե նրանք ցանկանան համագործակցել, մենք ուրախ կլինենք», - ասել է Ստոլտենբերգը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է «պաշտպանել իր անդամներին»:

«Ռուսաստանի հետ երկխոսությունը պետք է հիմնված լինի ուժի, կայունության վրա», - կարծում է նա: «Բայց մենք պետք է խոսենք նաև Ռուսաստանի հետ: Զսպվածության և երկխոսության միջև որևէ հակասություն չկա»:

«Նույնիսկ եթե մենք չենք հավատում, որ Մոսկվայի հետ հարաբերությունները կարող են ավելի լավ լինել, մենք պետք է շարունակենք խոսել, քանի որ անհրաժեշտ է պահպանել կարևոր կապերն ու հարաբերությունները», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: «Հաշվի առեք զենքի վերահսկողությունը սպառազինությունների մրցավազքից խուսափելու համար»:

«Նրանք [ռուսները] մեր հարևաններն են, նրանք շահեր ունեն, և մենք պետք է խուսափենք միջադեպերից, հատկապես սահմաններին», - ասել է Ստոլտենբերգը:

«Որպես նորվեգացի քաղաքական գործիչ, ես Ռուսաստանի հետ աշխատելու մեծ փորձ ունեմ, և գիտեմ, որ դա հնարավոր է», - ասել է նա:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    20 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: