ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չինաստանը կոչ է արել չքաղաքականացնել կորոնավիրուսի համավարակը

Չինաստանը վճռականորեն դեմ է կորոնավիրուսի համավարակը քաղաքականացնելու, վիրուսի ծագման հարցում մեղավորներ փնտրելու, ՉԺՀ-ին սևացնելու և խայտառակելու որոշ երկրների փորձերին: Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայում Չինաստանի դեսպանատան տարածած հայտարարության մեջ։

 «Մենք հույս ունենք`աշխարհի երկրներն արդար, օբյեկտիվ և պատասխանատու դիրքորոշում կորդեգրեն, կոնկրետ գործողություններ կձեռնարկեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության աշխատանքին աջակցելու համար և պատշաճ ներդրում կունենան համավարակի դեմ պայքարում միջազգային համագործակցության մեջ»,- նշվում Է փաստաթղթում:

Ինչպես նշում է դեսպանատունը, COVID-19-ի բռնկման պահից ի վեր Չինաստանը բաց և թափանցիկ կերպով սերտ կապեր և համագործակցություն է պահպանում ԱՀԿ-ի հետ:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ կորոնավիրուսի ծագման ուսումնասիրությունը բարդ գիտական խնդիր է և պետք է իրականացվի ամբողջ աշխարհի գիտնականների համատեղ ջանքերով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: