ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կիմ Չեն Ընի կինը վերջին մեկ տարվա ընթացքում առաջին անգամ երևացել է հանրային վայրում

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի կինը՝ Ռի Սոլ-ջուն, վերջին մեկ տարվա ընթացքում առաջին անգամ երևացել է հանրությանը, գրում է BBC-ն:

 Երկրի առաջին տիկինն ամուսնուն ընկերակցել է Mansudae արվեստի թատրոնում կայացած համերգի ժամանակ, որը կազմակերպվել էր Կիմ Չեն Ընի հանգուցյալ հոր ծննդյան օրը նշելու կապակցությամբ: 

Նրանց այցելությունից համացանցում լուսանկարներ են հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես է զույգը ծիծաղում՝ դիմակների և սոցիալական հեռավորության կանոնների ակնհայտ բացակայության պայմաններում:

Ռին ժամանակին հաճախ էր ուղեկցում ամուսնուն խոշոր իրադարձությունների ժամանակ, սակայն անցյալ տարվա հունվարից մինչ այժմ նրան ոչ ոք չէր տեսել: 

Նրա երկարատև բացակայությունը բնակչության շրջանում մի շարք շահարկումների առիթ էր դարձել: Շատերը ենթադրում էին, որ դա կապված է առողջական խնդիրների կամ հավանական հղիության հետ:



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: