ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Ղարաբաղի հարցը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի օրն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«ԱԳ ղեկավարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցեր»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ու ՌԴ ԱԳ նախարարներն այսօր կքննարկեն Արցախի շուրջ համաձայնագրերի կատարման ընթացքը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: