ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստեփանակերտի քաղաքապետը կոչ է անում մասնակցել պատերազմի հետևանքների վերացմանը

Regnum

Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում Ստեփանակերտի ռմբակոծության հետանքները վերացնելու, Արցախի Հանրապետության մայրաքաղաքի զարգացման, ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը հնարավորինս արագ ու արդյունավետորեն իրականացնելու համար անհրաժեշտ է նաև մասնավոր հատվածի ակտիվ ներգրավում:

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջով հայտարարություն է տարածել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:

«Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ կարող է իր լուման ներդնել Արցախի Հանրաետության մայրաքաղաքի կենսագործունեության մակարդակի բարձրացման հայրենաշեն գործում: Բոլոր սրտացավ մարդիկ կարող են գումար փոխանցել հատուկ այդ նպատակով ստեղծված` Ստեփանակերտի աջակցման հիմնադրամին, որի հիմնական նպատակը` 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում Ստեփանակերտի ռմբակոծության հետևանքները վերացնելն է:

Բացի այդ, աջակցության հիմնադրամի միջոցները նախատեսվում է նպատակաուղղել Ստեփանակերտի բնակչության և պատերազմի հետևանքով թշնամուն անցած բնակավայրերից հարկադիր տեղահանվածների կարիքները հոգալուն, զոհված և անհայտ կորած անձանց ընտանիքներին, ինչպես նաև աշխարհազորայինների, կամավորների, սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքներին ու հաշմանդամություն ունեցող անձանց աջակցելուն, սոցիալ-կենցաղային և այլ ծրագրերի իրագործմանը, Ստեփանակերտի բարեկարգմանն ու բարգավաճմանն ուղղված ծրագրերի իրականամանը, քաղաքապետարանին ենթակա հիմնարկ-ձեռնարկություններին աջակցելուն, մայրաքաղաքում կրթական, գիտական, մշակութային, սոցիալական, մարզական, առողջապահական, քաղաքաշինական և այլ հանրօգուտ նախագծեր ու ծրագրեր նախաձեռնելուն ու իրականացնելուն: Այնպես որ, եկեք ուս-ուսի տանք և միասնական ջանքերով ապրեցնենք մեր սրտի քաղաք Ստեփանակերտը....»,- նշել է Դավիթ Սարգսյանը՝ վստահեցնելով, որ այդ միջոցները նպատակային են ծախսվելու, իսկ ամբողջ գործընթացն իրականացվելու է առավելագուն թափանցիկության պայմաններում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: