ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 099,19 դրամ ԱՐԾԱԹ - 372,71 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 714,56 դրամ

Եվրահանձնաժողովը Moderna ընկերության հետ պատվաստանյութի ներկրման 2-րդ պայմանագիրն է կնքել

Եվրահանձնաժողովն ամերիկյան Moderna ընկերության հետ երկրորդ պայմանագիրն է կնքել` նոր կորոնավիրուսի դեմ լրացուցիչ 300 միլիոն չափաբաժին պատվաստանյութ ներկրելու վերաբերյալ: Այս մասին չորեքշաբթի Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա վոն դեր Լեյենը, հաղորդում է ՏԱՍՍ - ը:

Ուրսուլա վոն դեր Լեյենը նշել է, որ Եվրամիությունում 22 միլիոն մարդ արդեն իսկ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, ինչը կազմում է բնակչության մոտ 5 տոկոսը:

«Մինչ օրս Եվրամիությունը ստացել է պատվաստանյութերի 33 միլիոն չափաբաժին: 22 միլիոն մարդ՝ բնակչության մոտ 5 տոկոսը, արդեն պատվաստվել է առաջին չափաբաժնով, իսկ 7 միլիոն մարդ՝ երկու չափաբաժնով», - նշել է նա:

Չորեքշաբթի ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ օրվա ընթացքում համաձայնագիր կստորագրի գերմանական BioNTech ընկերության և նրա ամերիկյան գործընկեր Pfizer ընկերության հետ` պատվաստանյութի ևս 300 միլիոն չափաբաժին ներկրելու վերաբերյալ: Միևնույն ժամանակ, 2020 թվականի առաջին եռամսյակում Եվրամիությունը կստանա գրեթե երեք անգամ քիչ պատվաստանյութ, քան ակնկալվում էր՝ բոլոր մատակարարների արտադրական կարողությունների բացակայության և նյութատեխնիկական խնդիրների հետևանքով: Ըստ Եվրահանձնաժողովի, հունվարի սկզբից մինչև մարտի վերջ ԵՄ 27 երկրներ կստանան պատվաստանյութի շուրջ 106 միլիոն չափաբաժին, և միայն երկրորդ եռամսյակում Բրյուսելն ակնկալում է 3 ամսվա ընթացքում մատակարարումը հասցնել 300 միլիոնի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
20.09.2021
17°  30° 
21.09.2021
Հարցում

Կցանկանա՞ք արձակուրդն անցկացնել Արցախում: