ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տպավորություն կա, որ արդեն առկա պայմանավորվածություններին պատրաստվում է գումարվել ևս մեկը

Այս ամենը ստեղծում է տպավորություն, որ արդեն առկա պայմանավորվածություններին պատրաստվում է գումարվել ևս մեկը (առնվազն մեկը)։ Կամ, եթե այլ կերպ ձևակերպենք, տպավորություն է, որ մենք նոր զիջումների մասին համաձայնության ենք գնում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է արել «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած Այվազյան-Լավրով հանդիպմանը։

«Երեկ տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ։ Ավելի վաղ Լավրովը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի իր գործընկերոջ հետ, ունեցել էինք նաև Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց։ Նույն այս օրերին ականատես ենք նաև ՄԽ համանախագահության ինստիտուտի ակտիվացմանը։

Այս ամենը ստեղծում է տպավորություն, որ արդեն առկա պայմանավորվածություններին պատրաստվում է գումարվել ևս մեկը (առնվազն մեկը)։ Կամ, եթե այլ կերպ ձևակերպենք, տպավորություն է, որ մենք նոր զիջումների մասին համաձայնության ենք գնում։ Եվ այս համատեքստում լրիվ տեղավորվում են երեկ Լավրով-Այվազյան հանդիպմանը հայկական կողմի պնդումները, որ ռազմագերիների վերադարձման հարցում Բաքվի հապաղումը լուրջ խոչընդոտներ է ստեղծում եռակողմ հայտարարությունների կենսագործման ճանապարհին (այստեղ հասկանալ նաև սպասվող պայմանավորվածությունների ձեռքբերման ճանապարհին)։ Այսպիսով, հայկական դիվանագիտությունն այսօր զոհի, տուժվածի, խեղճի դիրքերից խնդրելով փորձում է գոնե նոր զիջումների դիմաց լուծել գերիների հարցը։

 

Իսկ այն հարցում, որ դեռ շարունակվում են անհամաչափ զիջումները, մեղավորներ փնտրելիս հեռու գնալ պետք չէ։ Մենք ենք մեղավոր, մենք, որ շուրջ 4 ամիս է հանդուրժում ենք մեզ բոլորիս պարտության ու կապիտուլյացիայի տարած իշխանություններին», - նշել է Մխիթարյանը։

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    25 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: