ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին կտրամադրվի ամսական 68 հազար դրամի աջակցություն՝ 4 ամիս ժամկետով

2020թ․ պատերազմի տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելու նպատակով` Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին ամսական կտրամադրվի 68,000 դրամ աջակցություն՝ 4 ամիս ժամկետով՝ սկսած 2021 թվականի մարտից։ Այս մասին որոշում կայացվեց կառավարության այսօրվա՝ փետրվարի 18-ի նիստում:

Միջոցառման շահառու կհանդիսանան Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված ինչպես չափահաս, այնպես էլ անչափահաս քաղաքացիները (բացառությամբ 18-63 տարեկան, հաշմանդամություն չունեցող արական սեռի անձանց)։

Արցախում 63 և ավելի տարեկան կենսաթոշակառուները, ինչպես նաև հաշմանդամության կենսաթոշակ ստացողները դիմում չեն ներկայացնի․ նրանց գումարները կվճարվեն կենսաթոշակի հետ։

Ծրագրի մյուս շահառուները պետք է դիմում ներկայացնեն էլեկտրոնային եղանակով։ Դիմումները կընդունվեն առցանց՝ օոliոe.ssa.am կայքէջում՝ 2021 թվականի փետրվարի 25-ից մինչև 2021 թվականի հունիսի 15-ը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: