ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30,460.44 դրամ ԱՐԾԱԹ - 473.33 դրամ ՊԼԱՏԻՆ - 21,174.12 դրամ

3577 դիակ անցել է դատաբժշկական փորձաքննություն, 428 փորձանմուշ գտնվում է ԴՆԹ փորձաքննության փուլում, զոհերի թիվն անցնում է 4 հազարից

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի փետրվարի 13-ը ներառյալ կատարվել է 3577 դիակի դատաբժշկական փորձաքննություն, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Բացի այդ, փետրվարի 13-ի դրությամբ 428 փորձանմուշ գտնվում է ԴՆԹ փորձաքննության փուլում, նշեցին առողջապահության նախարարությունից։

Փետրվարի 16-ի դրությամբ, ըստ Արցախի պաշտպանության բանակի հրապարակած ցուցակների՝ հայկական կողմի զոհերի թիվը 2364 է։ 

Փետրվարի 17-ի դրությամբ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնաբերել է 1485 զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, թե զոհերի թիվը 4000-ը չի անցնելու։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 54%
Քամի՝ 4 կմ/ժ
0 C°
 
-3°   
26.02.2021
-2°   
27.02.2021
Հարցում

Կո՞ղմ եք Covid-19 պատվաստումներին, եթե Հայաստանում նման գործընթաց սկսվի: