ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջադրվել է պաշտպանության նախարարի թեկնածությունը

Իրակլի Ղարիբաշվիլին կդառնա Վրաստանի նոր վարչապետը: «Վրացական երազանք» իշխող կուսակցության քաղխորհրդի նիստից հետո ճեպազրույցում նրա թեկնածության մասին հայտարարել է կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է News.am-ը:

Ներկայումս Իրակլի Ղարիբաշվիլին զբաղեցնում է պաշտպանության նախարարի պաշտոնը: Խորհրդարանի կողմից հաստատվելու դեպքում նա իր քաղաքական կարիերայի ընթացքում երկրորդ անգամ կդառնա Վրաստանի վարչապետը:

Իշխող կուսակցությունը ստիպված էր նոր վարչապետի թեկնածություն ընտրել այն բանից հետո, երբ այսօր անսպասելիորեն հրաժարական էր ներկայացրել Գեորգի Գախարիան: Նա իր որոշման մասին հայտարարել էր հատուկ ճեպազրույցի ժամանակ՝ ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիայի պատրաստվող կալանավորման շուրջ առաջացած լարված իրավիճակի ֆոնին: Գախարիան շեշտել էր, որ հրաժարականի պատճառը իշխող կուսակցությունում տարաձայնություններն են՝ կապված Նիկա Մելիայի նկատմամբ խափանման միջոց կալանքի վերաբերյալ դատարանի որոշման կատարման հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    22 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: