ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ–ն հույս ունի ստանալ ՌԴ–ի և Չինաստանի աջակցությունը Իրանի միջուկային խնդրի լուծման գործընթացում

© AP Photo / J. Scott Applewhite

Միացյալ Նահանգները հուսով է, որ ընդհանուր շահերը կօգնեն ուժեղացնել Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի հետ իրանական հարցի շուրջ աշխատանքը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել՝ ԵՄ–ի ղեկավարությամբ և «վեցյակի» միջազգային միջնորդների՝ այդ թվում Մոսկվայի և Պեկինի մասնակցությամբ, Թեհրանի հետ բանակցություններ վարելու հետաքրքրության:

«Նախկինում Ռուսաստանը և Չինաստանը կառուցողական դեր էին խաղում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքում, քանի որ նրանք շահագրգռված չէին Իրանի կողմից միջուկային զենք արտադրելու հեռանկարով և տարածաշրջանում հակամարտության հնարավոր առաջացմամբ», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը և շեշտել, որ նույն շահերը, ամենայն հավանականությամբ, առկա են, և չնայած լուրջ տարաձայնություններին, հնարավոր է աշխատել ռուսական և չինական կողմերի հետ:

2015 թվականին Իրանը և միջազգային միջնորդների «վեցյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա և Գերմանիա) համաձայնության են եկել` Իրանի միջուկային խնդրի շուրջ՝  ստորագրելով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, որի իրագործումը վերացնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները:

Միացյալ Նահանգները 2018 թվականին միակողմանի դուրս է եկել միջուկային ծրագրից և պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ, որին հաջորդել էր Իրանի կողմից համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորություններից հրաժարվելը։ Երկու երկրների միջև լարվածությունն իր գագաթնակետին է հասել այն ժամանակ, երբ 2020 թվականի հունվարի 3–ին ԱՄՆ–ի արձակած հրթիռից Իրաքում զոհվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հանգուցյալ հրամանատար, բրիգադային գեներալ Ղասեմ Սոլեյմանին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: