ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վահե Քեուշգուերյանը նշանակվել է ԱՀ նախագահի հասարակական հիմունքներով խորհրդական՝ զարգացման ծրագրերի գծով

Նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 19-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Վահե Քեուշգուերյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի հասարակական հիմունքներով խորհրդական՝ զարգացման ծրագրերի գծով։
Վահե Քեուշգուերյանը ծնվել է 1957 թ.-ի մարտի 8-ին, Սիրիայի Հոմս քաղաքում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է Իտալիայում՝ հիմնելով գինեգործական ընկերություններ Տոսկանիայի և Պուլիայի շրջաններում: 2009 թ.-ին նա իր ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան և հիմնադրել գինեգործական-խորհրդատվական «Սեմինա Քընսալթինգ» ընկերութունը, ինչպես նաև ներգրավվել տարբեր գինեգործական նախագծերի ստեղծման գործընթացում, ինչպիսիք են` «Կարասը», «Կատարոն», «Քյօշը», «Զուլալը» և «Օշինը»:
Վահե Քեուշգուերյանը ներկայումս «ՎայնՎորքս» ընկերության սեփականատերն է, որը զբաղվում է բարձրորակ գինիների արտադրությամբ` աջակցելով սկսնակ գինեգործական նախագծերին: Նա նաև զարգացման ու հասարակական մի շարք այլ նախագծերի հեղինակ է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: