ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արա Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը ձերբակալված են 3 հոդվածներով. Ռուբեն Մելիքյան

Tert.am

Արա Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը ձերբակալված են 3 հոդվածներով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, թե այդ մասին իրեն տեղեկացրել է Սաղաթելյանի փաստաբան Հակոբ Ենոքյանը, փոխանցում է Tert.am:

«Հոդված առաջին՝ ազգային, ռասայական թշնամանք տարածելու հրապարակային կոչեր, հոդված 2-րդ՝ թշնամանք հարուցելը ինչ-որ շերտերի նկատմամբ և երրորդ՝ ռազմական դրության ժամանակ տեղեկատվության տարածման կանոնների խախտում»,-ներկայացրեց նա՝ հավելելով.

«Պատկերացրեք՝ ռազմական դրության ժամանակ մեզ 44 օր խաբում են, բայց այդ ընթացքում տեղեկատվության կանոնները խախտելու համար մեղադրանք են առաջադրում Կարեն Բեքարյանին, Արա Սաղաթելյանին՝ մարդկանց, որ ամբողջ այս ընթացքում ապահովում էին իրական քարոզչական գործունեությունը»,-նշեց Մելիքյանը:

Նրա տեղեկացմամբ՝ ձերբակալել են նաև մյուս բերման ենթարկված անձին՝ Մհեր Ավագյանին. «Եթե չեմ սխալվում՝ 1 հոդվածով: Մենք նաև տեղեկություն ենք ստացել նրա նկատմամբ անթույլատրելի վարքագծի վերաբերյալ»,-հավելեց իրավապաշտպանը:

Նրա տեղեկացմամբ՝ փաստաբանները հայտաարել են, որ պատրաստվում են քննչական գործողություններն ավարտվելուց հետո ձերբակալությունների իրավաչափությունները բողոքարկել դատարան:

Ազգային անվտանգության ծառայությունը այսօր խուզարկություն է իրականացրել «Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանի տանը, ինչից հետո նա բերման էր ենթարկվել ԱԱԾ։

Ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում նրա փաստաբան Գոռ Միքայելյանը նշել էր, որ խուզարկությունն իրականացվել են ԱԱԾ֊ում հարուցված քրեական գործի շրջանակներում, թույլտվությունը տրվել էր դատավոր Մանվել Շահվերդյանի կողմից։ 

Գոռ Միքայելյանը նաև հայտնել էր, որ իրեն թույլ չեն տվել մտնել ԱԱԾ և հանդիպել Կարեն Բեքարյանի հետ։ 

«Քննիչի հետ կապ հաստատել չեմ կարող, հեռախոսազանգերիս չի պատասխանում, ԱԱԾ անցակետում ինձ հայտնում են,որ իրենք որևէ առնչություն չունեն,բոլոր հարցերը քննիչի հետ»,-ասել էր Միքայելյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    15 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: