ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ես երբ իմացա, որ Կարեն Բեքարյանին ձերբակալել են, ուղղակի ցնցվեցի. Վազգեն Մանուկյան

Իշխանությունները փորձեցին ազգայինը դուրս շպրտել մեր ժողովրդի մեջից: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Ազատության մասին եք խոսում, ի՞նչ ազատություն: Սա դառնում է կամաց-կամաց ոստիկանական պետություն: Փակում են թղթակիցների ձայնը: Ձերբակալում են ամենաազնիվ, մաքուր, երկրին նվիրված մարդկանց: Ես երբ իմացա, որ Կարեն Բեքարյանին ձերբակալել են, ուղղակի ցնցվեցի: Այդ ձևի երկրին նվիրված մարդուն ինչ-որ մարդիկ ձերբակալում են: Այսպիսի պետությունում էինք մենք ուզո՞ւմ ապրեինք:

Իսկ ի՞նչ է կատարվում տնտեսության մեջ: Ի՞նչ, մեր ժողովրդի վիճակը լավացավ: Բացարձակապես՝ ոչ: Մենք ողբալի վիճակում ենք գտնվում:  Կոռուպցիան վերացա՞վ: Ինձ ասում էին, որ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին՝ ամեն մեկին մի քանի  տասնյակ հազար դոլար է տվել, որ դուրս չգան «Իմ քայլից»: Դա դեռ կստուգենք՝ ճիշտ է, թե ոչ:

Բայց դա է մեր պետությունը: Եվ հարց է առաջանում ՝ կարո՞ղ ենք մենք այս վիճակից դուրս գալ: Իսկապես կարող ենք: Մենք ուժեղ ենք և կկարողանանք այս վիճակից դուրս գալ: Բայց այս վիճակից դուրս գալու համար կա նախապայման: Այս վարչակազմը պետք է դուրս շպրտվի: Դրանից հետո կսկենք այն քայլերը, որոնք պետք է կատարվեն: Մենք ոչ միայն պետք է վերականգնենք այն ամենը, ինչ կորցրել ենք, այլ դրա վրա պետք է կառուցենք մեր երազած պետությունը:Եթե ՆԻկոլ Փաշինյանը գնա, բայց գան մարդիկ, որոնց համար իշխանական տենչը, փողը անհավասարությունը, ընտրություններին կեղծիքը մնան, մենք ոչ մի նպատակի չենք հասնի, նորից մի նոր Նիկոլ կառաջանա»,- ասաց Մանուկյանը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    24 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: