ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չինաստանի ԱԳ նախարարը Թրամփի թիմին մեղադրել է ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների վատթարացման համար

NBC

ԱՄՆ-ի նախորդ վարչակազմի գործողությունների և քաղաքականության պատճառով Չինաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները ներկայում լուրջ մարտահրավերների են բախվում: Երկուշաբթի այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին:

«Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները վերջին մի քանի տարիների ընթացքում շեղվել են ճիշտ ուղուց և երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ գտնվում են ամենաբարդ փուլում։ Դրա գլխավոր պատճառն այն է, որ ելնելով սեփական քաղաքական պահանջներից՝ ԱՄՆ-ի նախկին վարչակազմը թերագնահատել և խեղաթյուրել է Չինաստանի զարգացման միտումներն ու քաղաքականությունը, և այդ պատրվակով ՉԺՀ-ին զսպելու և ճնշում գործադրելու համար ԱՄՆ-ն տարբեր գործողություններ է ձեռնարկել»,- հայտարարել Է Վան Ին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից ձեռնարկված միջոցները լուրջ վնաս են հասցրել երկու երկրների հարաբերություններին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: