ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այս ամբողջ պրոցեսի մեջ երկու հարց կա․ որ ես ճանաչում եմ Արա Սաղաթելյանին, ու այն, որ օգտագործել եմ VPN համակարգ. Կարեն Բեքարյանը՝ կեղծ օգտատիրոջ քրգործի մասին

Իրականում քննությունը, նախաքննության պրոցեսը և հարուցված գործն իրենց մեջ ունեն զրո տրամաբանություն, մեղմ ասած, չես հասկանում գործի էությունը, չես հասկանում՝ ի՞նչ է հետապնդվում, տեսնում ես, որ չկա տրամաբանություն և պարզ հասկանում ես, որ մոտիվացիան լրիվ ուրիշ տեղ է. դա ինձ համար շատ հստակ է և լրացուցիչ համոզվել պետք չէր՝ գործի նյութերին ծանոթանալուց հետո։ Դուրս գալով դատարանից՝ լրագրողներին ասաց «Քառյակ մեդիա» ընկերության համահիմնադիր, քաղաքագետ Կարեն Բեքարյանը, փոխանցում է Tert.am:

Դիտարկմանը, թե մեղադրանքի հիմում դրված էր այն հանգամանքը, որ օգտվել է VPN հավելվածից, Բեքարյանը պարզաբանեց, որ տարիների ընթացքում Ադրբեջանի Հանրապետությունը հայաստանյան IP- ների  նկատմամբ կիրառել է սահմանափակման քաղաքականություն, և եղել է ժամանակահատված, որ ադրբեջանական ինտերնետ ռեսուրս մտնելու պարագայում մեր IP- ները փակված են եղել և չեն կարողացել մուտք գործել, կամ եղել է որոշակի ընտրանքով։

«Օրինակ` պետական մարմինների ինտերնետ ռեսուրսներ հայաստանյան IP- ներից հնարավոր չէր մուտք գործել, հետևաբար՝ եթե ուզում ես գործընթացները հասկանալ, իսկ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ես զբաղվում եմ արտաքին քաղաքականությամբ, ու չես կարող ուղղակիորեն այդ ինֆորմացիան չունենալ, չտիրապետել և քո վերլուծություններում դրանք չներառել: Եվ երբ իմացա, որ կա համակարգ, որ տալիս է հնարավորություն այդ արգելքը շրջանցելու, և ադրբեջանական կողմը չի տեսնում, որ իր մոտ մուտք գործողը հայաստանյան IP է, բնականաբար, այդ համակարգից օգտվել եմ, այսինքն` այդտեղ ես որևէ արհեստական բան չեմ տեսնում»,- նշեց նա:

Կարեն Բեքարյանը նշեց, որ օր-օրի մեր գերիների կարգավիճակի փոփոխության խնդիր է առաջանում, նրանց  դարձնում են քրեական հանցագործ՝ արհեստական գործերով, և մեր իրավապաշտպանները, փաստաբանները, հեռակա կամ միջնորդավորված պետք է իրավական տեսանկյունից օգնեն նրանց, եթե այդ տեղեկությանը չտիրապետեն, ո՞նց են օգնելու:

«Ես կարծում եմ, որ նախաքննության ցանկացած մարմին, նախաքննությամբ զբաղվող ցանկացած անձ, մինչ այդ հարցին ձեռնամուխ լինելը պետք է առաջնահերթ պատկերացում կազմի ծրագրային համակարգերից, VPN ծրագրային համակարգի և հավելվածի աշխատանքի մեթոդների սկզբունքների մասին,  կարող է մասնագետներից օգնություն հայցի և ունենա համապատասխան տեղեկատվություն: Այդ պարզագույն գիտելիքներն ունենալու դեպքում այս հարցերը չէին առաջանա, որովհետև այս ամբողջ պրոցեսի մեջ երկու հարց  կա, որ ես ճանաչում եմ Արա Սաղաթելյանին, ու այն, որ ես օգտագործել եմ VPN համակարգ»:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ճանաչում է Արամ Սարգսյանին, որը կալանավորվել է, Բեքարյանը պատասխանեց, որ չի հասկացել, թե խոսքը ո՞ւմ է  վերաբերում, ունի շատ ծանոթ Արամներ, և ազգանունը ոչինչի չի հուշել. «Եթե ասեմ՝ չեմ ճանաչում, կարող է պարզվել իմ ճանաչած Արամներից մեկն է, բայց եթե ասեմ՝ իդենտիֆիկացրել եմ խոսքը, թե ում է վերաբերում՝ չէ»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: