ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արա Սաղաթելյանի կալանավորման որոշումը կբողոքարկվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու մասին որոշումը պաշտպան Հակոբ Ենոքյանն արդեն ստացել է:

Panorama.am-ին պաշտպանը տեղեկացրեց, որ հնգօրյա ժամկետում այն բողոքարկելու են:

«Որոշման մեջ որպես կալանավորման հիմք ընդունել են այն, որ կարող է Արա Սաղաթելյանն ազդեցություն գործադրի դատավարության մասնակիցների նկատմամբ: Բայց չգիտենք՝ ովքեր են այդ մասնակիցները, ինչ որ ուրվականներ են, որոնց վրա կարող է ազդեցություն ունենալ ու չգիտենք՝ ինչ նպատակով ունենալ ազդեցություն»,- ասաց Հակոբ Ենոքյանը:

Նա նշեց, որ Արա Սաղաթելյանն ասել է՝ օրինական գումար է տվել իր քարտից, VPN ծառայություն է ձեռք բերել, որպեսզի օգտագործի իր մասնագիտական գործունեության ընթացքում.

«Պարոն Սաղաթելյանն ադրբեջանական մեդիա հարձակումների դեմ պայքարի մասնագետ է, շատ արդյունավետ պայքար է մղել ու միշտ հաղթող է դուրս եկել: Այդ պարագայում իր նյութերը, էլեկտրոնային հոսքերը կառավարելու առումով VPN ծառայություն է ձեռք բերել: Նրան մեղսագրվում էր, որ թաքուն խումբ է ստեղծել, բայց իր քարտով ձեռք է բերել մասնագիտական աշխատանքում օգտագործելու համար: Այդ պարագայում ասում են՝ Արա Սաղաթելյանը կարող է ինչ-որ անձի վրա ազդեցություն գործադրել»:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել Արա Սաղաթելյանին՝ բավարարելով քննիչի միջնորդությունը:

Արա Սաղաթելյանին, նաև վերլուծաբան Կարեն Բեքարյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ ՔՕ 226 (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4 (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հոդվածների հատկանիշներով: Կարեն Բեքարյանն այսօր ազատ արձակվեց:

Նույն հոդվածներով մեղադրանք էր առաջադրվել նաև Մհեր Ավագյանին, ով նույնպես ազատ է արձակվել:

Նույն գործի շրջանակում կալանավորված է Արամ Լևոնի Սարգսյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: