ԵՐԵՎԱՆ 1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28,924.1 դրամ ԱՐԾԱԹ - 438.48 դրամ ՊԼԱՏԻՆ - 19,630.75 դրամ

Բեռն ընդգրկում է ավելի քան 50 տոննա շինարարական նյութեր՝ տանիք, ծալքավոր տախտակ, մետաղական սալիկներ, ցինկապատ թիթեղներ, փայտանյութ

Ռուսաստանի ԱԻՆ-ի մարդասիրական օգնությամբ ևս մեկ ավտոշարասյուն այսօր առավոտյան Երևանից մեկնել է  Արցախ։ Այս մասին հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

«Տեղական իշխանությունների խնդրանքին համապատասխան՝ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության գործառնական խումբը կազմել է բնակելի շենքերի, ինչպես նաև սոցիալական նշանակության օբյեկտների վերականգնման համար անհրաժեշտ շինանյութերի առաջնահերթ ցուցակ: Բեռն ընդգրկում է ավելի քան 50 տոննա շինարարական նյութեր՝ տանիք, ծալքավոր տախտակ, մետաղական սալիկներ, ցինկապատ թիթեղներ, փայտանյութ», - մեկնումից առաջ լրագրողներին ասել է ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչ Եվգենի Գորելովը:

Նրա խոսքով, մարդասիրական շարասյունը բաղկացած է վեց բեռնատարից և ուղեկցող երկու մեքենայից: Այս Երևանից կանցնի Եղեգնաձոր՝ Գորիս քաղաքում գիշերակացով: Բեռն Արցախ կհասնի փետրվարի 24-ին:

Գորելովը նշել է, որ ընդհանուր առմամբ հարյուրավոր տոննա բեռներ արդեն հասցվել են Արցախ:

«Առաջին հերթին կվերականգնվեն բնակելի շենքերը, քանի որ վերադարձած շատ փախստականներ կան, ինչպես նաև սոցիալական նշանակության օբյեկտները», - ասել է նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 55%
Քամի՝ 5 կմ/ժ
1 C°
 
   
08.03.2021
-1°   
09.03.2021
Հարցում

Կո՞ղմ եք Covid-19 պատվաստումներին, եթե Հայաստանում նման գործընթաց սկսվի: