ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ակցիա իրականացնող 25 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանության բաժին

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ակցիա իրականացնող 25 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանության բաժին, Aysor.am-ին տեղեկացրին ոստիկանության լրատվական ծառայությունից։

Վերջիններս բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու համար, այն է՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելը։

«Հայրենիքի փրկության շարժումը» Նիկոլ Փաշինյանի տեղաշարժումը խոչընդոտելու համար ակցիա է իրականացնում Արամ Մանուկյանի արձանի մոտ։ 
Լարված իրավիճակ է կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անվտանգության մեծաթիվ աշխատակիցների և ոստիկանների պաշտպանությամբ կառավարության շենքից «թուրք, դավաճան» բղավոցների ներքո անցավ և մտավ կառավարության 3-րդ մասնաշենք։

Իր գնալուց հետո էլ դարձյալ իրավիճակը լարված է. ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, բերման են ենթարկում ակցիա իրականացնող քաղաքացիներին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: