ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զարիֆ. ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի համաձայնագրի մեջ կասկածելի ոչինչ չկա` չնայած խորհրդարանականների քննադատությանը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) միջև կիրակի ձեռք բերված համաձայնագիրը հաջողություն է, և, չնայած Մեջլիսի անդամների քննադատությանը, դրանում կասկածելի ոչինչ չկա: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Եթե դուք կարդում եք համաձայնագրի հավելվածը, ապա պարզ է դառնում, որ դրանում ոչ մի կասկածելի բան չկա»,- նախարարի խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը:

Դիվանագետի խոսքով` «եթե ընկերները Մեջլիսից ուսումնասիրեին Ազգային անվտանգության Գերագույն խորհրդի առաջարկությունները, ապա նրանց ավելորդ պահվածքը չէր լինի խորհրդարանում»: «Այն, ինչի շուրջ [ԻԱԷԿ ղեկավար] Ալի Աքբար Սալեհին համաձայնության է եկել ՄԱԳԱՏԷ-ի հետ, հաջողություն էր»,- հավելել է նա:

Երկուշաբթի Մեջլիսի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Մոջթաբա Զnոնուրը հայտարարել է, որ կիրակի ՄԱԳԱՏԷ-ի և ԱԵՕԻ-ի միջև կնքված համաձայնագիրը հակասում է միջուկային գործարքի մասին ընդունված օրենքին: Պայմանավորվածությունները ենթադրում են, որ փետրվարի 23-ից հետո ՄԱԳԱՏԷ-ն հասանելիություն չի ունենա տեսախցիկներին իրանական միջուկային օբյեկտներում, սակայն այդ տվյալները կպահպանվեն երեք ամիս` ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման դեպքում: Եթե ​​Վաշինգտոնը մինչ այդ չվերադառնա միջուկային գործարքին, ապա տեսախցիկների ամբողջ տեղեկատվությունը կջնջվի:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: