ԵՐԵՎԱՆ 4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք ցանկանում ենք, որ գերիների փոխանակումն ավելի արագ ընթանա եւ «բոլորը բոլորի հետ» սկզբունքով. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Sputnik

Մենք կցանկանայինք, որ ռազմագերիների վերադարձման գործընթացն ավելի արագ ընթանար եւ «բոլորը բոլորի հետ» սկզբունքով: Այս մասին փետրվարի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ ռազմագերիների վերադարձի աշխատանքը դժվարին է, բայց մշտապես կատարվում է, այդ թվում՝ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ: Նա հիշեցրեց, որ պարբերաբար տեղեկություններ են հայտնվում նոր խմբերի վերադարձի մասին: «Այս պահին ես տեղեկություններ չունեմ ռազմագերիների նոր խմբերի վերադարձի մասին»,- միեւնույն ժամանակ նշեց Կոպիրկինը:

Ի պատասխան NEWS.am-ի թղթակցի՝ այն փաստը մեկնաբանելու խնդրանքին, որ «բոլորը բոլորի հետ» սկզբունքով ռազմագերիների փոխանակման անհրաժեշտության մասին Ռուսաստանի ղեկավարության հայտարարությունները չեն արժանանում Բաքվի արձագանքին, եւ ինչո՞ւ Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան կետը, ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարը նշեց. «Ես այդ աշխատանքի մասնակից չեմ: Ուստի դժվարանում եմ որեւէ մանրամասն մեկնաբանություն կատարել, բայց ես մի բան գիտեմ՝ այս ուղղությամբ աշխատանք տարվում է»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: