ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում Արգենտինայի Հանրապետության նորանշանակ դեսպանը հանձնել է իր հավատարմագրերը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Արգենտինայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարան, տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու առթիվ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Նախագահը նշել է, որ նորանշանակ դեսպանը Հայաստանում իր գործունեությունը սկսում է մեր երկրի համար դժվարին ժամանակաշրջանում, և համոզմունք է հայտնել, որ նա իր ջանքերով կնպաստի երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը:

Ընդգծելով, որ Հայաստանն ու Արգենտինան ավանդաբար ջերմ ու բարեկամական հարաբերություններ ունեն՝ նախագահ Սարգսյանը կարևոր է համարել երկկողմ փոխգործակցության ընդլայնումը տարբեր ոլորտներում:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Արգենտինայի հայ համայնքը մեծ դեր ունի երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման ու ջերմ հարաբերությունների պահպանման մեջ:

Դեսպան Մարիանո Վերգարան նշել է, որ ուրախ է իր երկիրը ներկայացնել Հայաստանում և պատրաստակամություն է հայտնել անել հնարավորը՝ երկու երկրների միջև մշակութային, տնտեսական կապերի խորացման համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: