ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում Շրի Լանկայի նորանշանակ դեսպանը հանձնել է իր հավատարմագրերը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միգահալանդե Լամավանսան (նստավայրը՝ ք. Մոսկվա), հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին և արդյունավետ գործունեություն մաղթել՝ ակնկալելով, որ նա իր կարողություններն ու փորձառությունը կծառայեցնի երկու երկրների միջև կապերի զարգացմանը:

Անդրադառնալով համագործակցության հեռանկարային ուղղություններին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես առանձնացրել է կրթության, գիտության, առողջապահության ոլորտները:

Դեսպան Միգահալանդե Լամավանսան իր պատրաստակամություն է հայտնել նպաստելու համագործակցության զարգացմանը: Նա նշել է, որ Շրի Լանկայից տասնյակ ուսանողներ արդեն իսկ կրթություն են ստանում Հայաստանում և կարևորել է հետագա փոխշահավետ ծրագրերի իրականացումը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    10 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: