ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ ԱԻՆ-ը 6 բեռնատար հումանիտար օգնություն է ուղարկել Արցախ

Այսօր՝ փետրվարի 23-ին, Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնից Արցախ է ուղևորվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարարության հումանիտար օգնության հերթական շարասյունը՝ 6 բեռնատարից բաղկացած: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից: 

Բեռը ներառում է մոտ 50 տոննա շինանյութ՝ փայտանյութ, թիթեղ, սալիկներ: ՌԴ ԱԻՆ օպերատիվ խումբը բնակելի շենքերի և սոցիալական նշանակության օբյեկտների վերակառուցման համար անհրաժեշտ շինանյութերի ցուցակ է կազմել և ըստ առաջնահերթության պարբերաբար համապատասխան բեռներն ուղարկում է Ստեփանակերտ, որտեղից էլ դրանք բաշխվում են Արցախի տարբեր ուղղություններով՝ վերակառուցման աշխատանքներ իրականացնելու նպատակով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: