ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինը և Լուկաշենկոն որոշել են ակտիվացնել աշխատանքը տնտեսական գերատեսչությունների գծով. Պեսկով

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն պայմանավորվել են բանակցությունների արդյունքում ակտիվացնել աշխատանքը տնտեսական գերատեսչությունների և հարկային ծառայությունների գծով:

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Հանդիպումը եղել է շատ օգտակար, կառուցողական և անկեղծ: Իհարկե, մեծամասամբ զրուցել են տնտեսական գերատեսչությունների գծով փոխգործակցության ընդլայնման և կատարելագործման մասին»,- ասել է Պեսկովն՝ ընդգծելով, որ ապրանքաշրջանառության ծավալի որոշակի անկում է տեղի ունեցել՝ համավարակով պայմանավորված:

Պեսկովն ընդգծել է, որ այդ իսկ պատճառով ղեկավարները որոշել են, որ ներկա պահին պետք է շատ ջանքեր գործադրել այդ անկումը փոխհատուցելու մասին:

«Ուստի երկու նախագահները պարզապես խոսեցին տնտեսական գերատեսչություններն ակտիվացնելու անհրաժեշտության մասին, անհրաժեշտ համարեցին հատուկ ուշադրություն դարձնել հարկային ոլորտում փոխգործակցությանը», - ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: