ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԻՊ-ն Արա Սաղաթելյանի գործով գրություն է հասցեագրել քրեական հետապնդման մարմնին

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին ձերբակալելու, ապա նաև կալանավորելու հարցով գրություն է ուղարկել քրեական հետապնդման մարմնին։

Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ՄԻՊ աշխատակազմից՝ մանրամասնելով, որ  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կեղծ էջի գործով ձերբակալումներից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել է ահազանգ փաստաբանի կողմից։

«Սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների մշտադիտարկման արդյունքում արվել են արձանագրումներ փաստաբանների կողմից հարուցված քրեական գործի և ձերբակալումների հետ կապված։ Իրականացվել է այց գործով ձերբակալվածներին, այդ թվում՝ Արա Սաղաթելյանին։

Այցից հետո Մարդու իրավունքների պաշտպանին գրավոր դիմում եմ հասցեագրել նաև փաստաբանները։

Այցի և հասցեագրված բողոքների հիման վրա գրություն է հասցեագրվել քրեական հետապնդման մարմնին»,- ասված է Panorama.am-ին ՄԻՊ գրասենյակի տրամադրած պատասխանում։

Հիշեցնենք, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ավելի վաղ հայտարարել էր, որ Արա Սաղաթելյանը քաղաքական բանտարկյալ է ԵԽԽՎ բոլոր չափանիշներով։

Արա Սաղաթելյանին քաղբանտարկյալ էր որակել նաև Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Փաստաբաններն էլ ընդգծել էին, որ դատարանը Սաղաթելյանին կալանավորելու որոշում կայացրել է քաղաքական ճնշման ներքո։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0 կմ/ժ
    20 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: