ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արմեն Սարգսյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Զրուցակիցներն անդրադարձել են պատերազմից հետո ստեղծված նոր իրողություններին, տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցերին: ԵՄ հատուկ ներկայացուցիչը վերահաստատել է Եվրամիության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը և ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին:

Նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես անդրադարձել է մարդասիրական խնդիրներին՝ առանցքային համարելով Ադրբեջանում պահվող՝ հայկական կողմից գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց շուտափույթ և անհապաղ վերադարձին, ինչպես նաև անհետ կորած անձանց հայտնաբերելուն և հայկական կողմին հանձնելուն առնչվող հարցերը:

Խոսելով հետպատերազմական շրջանում ի հայտ եկած նոր մարտահրավերների մասին՝ նախագահ Սարգսյանն անդրադարձել է սահմանազատման և սահմանագծման գործընթացներին, հատկապես Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքների անվտանգության հետ կապված խնդիրներին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի շուրջ՝ անդրադառնալով ապագա համագործակցության հնարավորություններին և արդյունավետ փոխգործակցություն ակնկալելով:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    11 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: