ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրբիլում բացվել է Հայկական մշակութային կենտրոն

Էրբիլի միջնաբերդում տեղի է ունեցել Հայկական մշակութային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը, Իրաքյան Քուրդիստանի մշակույթի նախարար Մոհամեդ Սայիդ Ալին, Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը, Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուլյանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին հայտնում են Էրբիլում ՀՀ Գլխավոր հյուպատոսության «Ֆեյսբուք»-ի էջից։

Նույն օրն Իրաքի Հանրապետություն այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն Իրաքյան Քուրդիստանում հանդիպել է Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության նախագահ Մասուդ Բարզանիի հետ:

«Ողջունելով ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին՝ Մասուդ Բարզանին նշեց, որ հայ-քրդական պատմական առնչությունները գալիս են դարերի խորքից, և հենց այդ ամուր կապն է ընկած երկու ժողովուրդների բարեկամության հիմքում: ՔԺԿ նախագահը բարձր գնահատեց Հայաստանի իշխանությունների` Էրբիլում գլխավոր հյուպատոսության բացման որոշումը` ընդգծելով, որ ՀՀ դիվանագիտական առաքելությունը կհանդիսանա երկու բարեկամ ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման խթան»,- ասվում է գրառման մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախարարի տեղակալ Ապիտոնյանը` շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ հայերը` պատմության տարբեր հանգրվաններում բնակություն հաստատելով Իրաքյան Քուրդիստանում, արժանացել են տեղի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքին և գնահատանքին, և այսօր էլ բազմահազարանոց հայ համայնքը շարունակում է ապրել Իրաքյան Քուրդիստանում՝ իր նպաստը բերելով տարածաշրջանի զարգացմանը: Արտակ Ապիտոնյանը ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Քուրդիստանի Ինքնավարության հետ բազմոլորտ համագործակցության զարգացումը: ԱԳ նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնումը մեծապես կնպաստի փոխշահավետ օրակարգի առավել ամրապնդմանը` առանձնահատուկ ընդգծելով քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, կրթական և հումանիտար ոլորտներում կապերի խորացման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: