ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալիևի «ֆեյքն» այսօր ամբողջությամբ բացահայտված է. Կարեն Բեքարյան (Tert.am)

«Գագիկ Սողոմոնյան» «ֆեյքն» առաջին հերթին աշխատում է իմ, իմ թիմակիցների, իմ դավանած արժեքների դեմ: Այս մասին «Տողերի արանքում» հաղորդաշարի արտակարգ թողարկմանը նշել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը՝ խոսելով իր դեմ հարուցված քրեական գործի մասին, փոխանցում է Tert.am:

«Մենք մշտապես հնարավորություն ենք ունեցել մեր մոտեցումները, գնահատականները հանրությանը մատուցել հարգալից ճանապարհով, ինչո՞ւ պետք է նման զազրախոսի հետ հնարավոր առնչության կարիք ունենայինք», - նշել է նա:

Կարեն Բեքարյանի պնդմամբ՝ այդ «ֆեյքի» հետևում կանգնած մարդկանց իրական նպատակն է թույլ չտալ, որ հանրության տրամադրություններում, ընկալումներում տեղի ունենան իրենց ոչ ձեռնտու տրանսֆորմացիաներ:

«Դրա համար պետք էր գործարկել մի ծրագիր, երբ որոշ «ֆեյքեր» հանդես են գալիս քաղաքական հակառակորդների հայացքներով, բայց այնպիսի անհանդուրժելի, կեղտոտ բառակազմով, որ փոփոխվող իրավիճակում արգահատանք առաջացնեին քաղաքական հակառակորդների՝ ընդհանրապես թիմի նկատմամբ»,- նշել  է վերլուծաբանը:

Կարեն Բեքարյանի կարծիքով՝ ԱԱԾ-ն «Գագիկ Սողոմոնյան» օգտատիրոջը և նրա պատճառած վնասը ֆիքսելուց հետո պետք է հանցագործությունների շղթան հնարավորիս արագ կանգնեցներ և զուգահեռաբար պարզեր մեղավորներին;

«Սրանից տրամաբանական ոչինչ չկար, սակայն դրա փորձ արվե՞լ է, իսկ փորձ չանելն ի՞նչ է նշանակում՝ թե՛ քաղաքական, թե՛ բարոյական, թե՛ իրավական իմաստով: Այս հարցերի պատասխանները պահանջվելու են», - նշել է նա:

Ինչ վերաբերվում է այս գործում Արա Սաղաթելյանի ներգրավմանը, Կարեն Բեքարյանը նշել է. «Սա ինձ հուշում է միայն  մեկ բան, որ փորձ է արվում իրականացնել այնպիսի մարդկանց, անհատների, մասնագետների ոչնչացման գործընթաց, որոնք ինչ-որ պահի չեն կարող հակադրվել Ալիևի ծրագրերին»:

Կարեն Բեքարյանի խոսքով՝ Ալիևը Հայաստանում ունի իր ֆեյքը, որի միջոցով էլ իրականացնում է այդ ծրագրերը. «Մենք գործ ունենք շահառուի հետ, որը ներկայանում է այլ դիրքից, այլ նպատակներից, սակայն իրականում անում է լրիվ այլ աշխատանք, գործ»:

Ալիևի «ֆեյքի» նպատակները, ըստ վերլուծաբանի, պետք է լինեին բանակի կազմալուծումը, հեղինակազրկումը, բանակի ոգին կոտրելը, դիվանագիտական ճակատում Հայաստանի կողմից հակազդեցություն չառաջացնելը, գործընկերների, այդ թվում նաև՝ ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները փչացնելը, Ադրբեջանի ապակառուցողական համբավը Հայաստանին փոխանցելը, հայկական ոգին ջախջախելը՝ անդառնալի հարվածներ հասցնելով մեր արժեքային հիմնասյուներին՝ լեզվին, եկեղեցուն, մշակույթին, հանրության շրջանում այնպիսի անհանդուրժողականություն սերմանելը, որ համախմբման ցանկացած հնարավորություն ի սկզբանե դատապարտված լինի, Արցախում այնպիսի խամաճիկ ունենալը, որը չկարողանա դիմագրավել անգամ այն դեպքում, երբ խոսքը վերաբերվի ֆիզիկական գոյությանը:

«Ստացվե՞լ է Ալիևի մոտ, թե՞ ոչ: Ձեզնից յուրաքանչյուրը ոչ միայն գիտի, որ ստացվել է, այլև գիտի, որ Ալիևը չէր էլ ակնկալի իր «ֆեյքից» այս կարգի հաջողություն», - նշել է նա՝ հավելելով. «Ալիևի «ֆեյքն» այսօր ամբողջությամբ բացահայտված է»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: