ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանին, հավանաբար, մոլորության մեջ են գցել. ՌԴ ՊՆ

Հայաստանի վարչապետին, հավանաբար, մոլորության մեջ են գցել «Իսկանդեր» համալիրների օգտագործման հետ կապված, նա օգտագործել է ոչ ճշգրիտ տեղեկատվություն, հայտարարել են ՌԴ ՊՆ-ում, հայտնում է Aysor.am:

«Ըստ մեր օբյեկտիվ և հավաստի տեղեկությունների, որոնք հաստատվել են այդ թվում օբյեկտիվ վերահսկողության համակարգով, այս տեսակի հրթիռային համալիրներից ոչ մեկը չի օգտագործվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում: Հրթիռային բոլոր զինամթերքը գտնվում է Հայաստանի Հանրապետության ԶՈՒ պահեստներում: Ըստ ամենայնի, ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել, որի արդյունքում նա օգտագործել է ոչ ճշգրիտ տեղեկատվություն», - նշել են նախարարությունում՝ մեկնաբանելով Փաշինյանի այն հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղում ՀՀ ԶՈՒ կողմից օգտագործվող «Իսկանդեր» հրթիռները «չեն պայթել կամ պայթել միայն 10% -ով»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    18 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: