ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այսօր առավել քան երբևէ ինձ պարտավորված եմ զգում կանգնել Հայոց Զինված ուժերի կողքին. Օգանովսկի

Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանն (հայտնի է նաև որպես գեներալ Օգանովսկի) իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի և զորամիավորումների ղեկավար կազմի կողմից Նիկոլ Փաշինյանին և կառավարությանն ուղղված հրաժարականի պահանջին:

Ինչպես փոխանցում է News.am-ը՝ նրա հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Հարգելի ժողովուրդ,

Միշտ հպարտությամբ եմ կրել հաղթանակած բանակի սպայի ուսադիրները։

Այսօր առավել քան երբևէ ինձ պարտավորված եմ զգում կանգնել Հայոց Զինված ուժերի կողքին, քանի որ Հայրենիքը գտնվում է օրհասական վիճակում։

Իմ համերաշխությունն եմ հայտնում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի և բանակային միավորումների հրամանատարական կազմի կողմից բարձրացված պահանջին։

Հայրենիքի ճակատագրով մտահոգ իմ բոլոր մարտական և զինակից ընկերներին կոչ եմ անում դրսևորել միասնականություն և խոհեմություն՝ այս դժվարին կացությունից պատվով դուրս գալու համար»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 29%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    16 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: