ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ազգային ժողովի խորհրդի նիստը չկայացավ. ԱԺ նախագահը չեկավ և չբացեց խորհրդի նիստը. Էդմոն Մարուքյան

Ազգային ժողովի խորհրդի նիստը չկայացավ, որովհետև ԱԺ նախագահը չեկավ և չբացեց խորհրդի նիստը, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, հայտնում է Aysor.am-ը։

«Նախորդ երկու անգամները ԱԺ նախագահի պարտականությունները կատարել է Լենա նազարյանը, նա բացել է նիստը, սակայն քվորում չի եղել և նիստ չի եղել։ Հիմա ես սա գնահատում եմ անհարգալից վերաբերմունք ԱԺ մեկ հինգերորդի նկատմամբ: Իմ գնահատականը հետևյալն է՝ Ազգային ժողովը չունի նախագահ», - ասաց Էդմոն Մարուքյանը։

Փետրվարի 26-ին՝ ժամը 11-ին նախատեսված էր Ազգային ժողովի խորհրդի նիստ։

Օրակարգում մեկ հարց էր՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացրած ռազմական դրության վերացում և երկրում ստեղծված իրավիճակի քննարկում»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: