ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զախարովա․ Ի՞նչ ենք ուզում՝ Արցախում տուրիզմի զարգացում, թե՞ փախստականների վերադարձ

Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության հիմնական խնդիրը տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովումն ու բնականոն կյանքի վերականգնումն է: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան հարցին, թե իբր խաղաղապահները թույլ չեն տալիս որոշ լրագրողների, զբոսաշրջիկների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մուտքը Ղարաբաղ: Այս մասին գրում է Tass-ը։

«Մենք պարզապես պետք է ինքներս մեզ մի հարց տանք. ի՞նչ ենք ուզում՝ այս փուլում զարգացնել տուրիզմը Արցախում, թե՞ փախստականների վերադարձը և նորմալ կյանքի հաստատումը: Ամենակարևորը կայուն խաղաղությունն է, մարդկանց վերադարձը և նորմալ կյանքի հաստատումը, ներառյալ փուլային անցումը դեպի այն հարցերի լուծումը, որոնց քանակը շատ է: Ռուս խաղաղապահները զբաղված են հենց այդ նպատակով»,- ասել է Զախարովան։

Զախարովան նշել է, իհարկե, բոլորն էլ կողմնակից են, որ լրագրողները կարողանան աշխատել աշխարհի բոլոր մասերում, և զբոսաշրջիկները ճանապարհորդեն, բայց երկրի վրա կան իրողություններ, և կա իրական խնդիր, որի վրա պետք է կենտրոնանան բոլորը, փոխանցում է Panorama.am-ը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: