ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրք իշխանությունների՝ ՀՀ-ում տեղի ունեցող դեպքերի մասին արած հայտարարությունները մեծ մարտահրավերներ են իրենց մեջ պարունակում

Լրագրող-վերլուծաբան Արփինե Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թուրք իշխանությունների՝ ՀՀ-ում տեղի ունեցող դեպքերի մասին արած հայտարարությունները բավականին մեծ մարտահրավերներ են իրենց մեջ պարունակում

ՀՀ Զինված ուժերի արած հայտարարությունն, ինչպես երևում է, մեծ անհանգստություն է առաջացրել ու շարունակում առաջացնել Թուրքիայում:

Երեկ Թուրքիայի արտգործնախարարը և նախագահի մամուլի խոսնակը քննադատեցին Հայաստանի Զինված ուժերի հայտարարությունն՝ այն որակելով որպես հեղաշրջման փորձ, այսօր էլ հերթը հասավ Էրդողանին: «Մենք դեմ ենք ցանկացած ռազմական հեղաշրջման: Հայկական Զինված ուժերի փորձը անընդունելի է: Անհրաժեշտ է, որ նրանք թողնեն, որ հայ ժողովուրդը որոշի, թե արդյոք իշխանափոխություն անհրաժե՞շտ է, թե՞ ոչ»,- ասել է նա:

Թուրքիայի այսպիսի ակտիվությունից միառժամանակ մի քանի հարց է առաջանում.

  1.  Ինչո՞ւ են Թուրքիայի հակահայ քաղաքականություն վարող  իշխանությունները Հայաստանի վարչապետի պաշտոնի համար այսպիսի ակտիվություն ցուցաբերում:
  2. Զարմանալի չէ՞, որ այս կերպ Թուրքիայի իշխանությունները ոչ ուղղակի կերպով իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանի ղեկավարին:
  3. Արդյոք սա ապացույցը չէ՞ այն բանի, որ Հայաստանի Զինված ուժերի հայտարարությունը և դրանից բխող իրադարձությունները չեն տեղավորվում թուրքական սցենարում:
  4. Արդյոք սա ցույց չի տալի՞ս, որ նիկոլի հեռանալն առաջին հերթին ձեռնտու չի թուրք իշխանությունների համար…

Ծավալապաշտական նկրտումներ ունեցող Թուրքիայի իշխանությունները, որոնց հեռահար ծրագրերի իրականացման համար առաջին խոչընդոտը Հայաստանն ու հայ ժողովուրդն է հանդիսանում, աջակցություն է հայտնում տվյալ երկրի ղեկավարին:

Լավ առիթ է նիկոլի աջակիցների համար մտածելու, թե ում շահերն է նիկոլը պաշտպանում…»:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: