Ալիևը իր հայաստանյան ներկայիս գործընկերոջից ետ չի մնում անամոթաբար ու անպատասխանատու ձևով ստելու գործում. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամի՝ այսօրվա ասուլիսում հնչեցրած հայտարարություններին:
«ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի արձագանքը մամուլի ասուլիսում Իլհամ Ալիևի հնչեցրած ստերին.
Այսօր Ադրբեջանի նախագահ Ալիևը տեղական և միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ այնպիսի զավեշտալի և անլուրջ «բացահայտումներ» է արել, որոնց մեկ առ մեկ անդրադառնալը միանգամայն անիմաստ է և ժամանակի անհարկի վատնում:
Սակայն, պետք է նկատել, որ նա իր հայաստանյան ներկայիս գործընկերոջից ետ չի մնում անամոթաբար ու անպատասխանատու ձևով ստելու գործում: Շատ պարզ ու հասկանալի է, թե ինչու է դա հիմա անում՝ դժվար պահին օգնության է շտապում գործընկերոջը: Հավանաբար երկուսի մոտ էլ տարբեր ժամանակահատվածներում պարտվածի բարդույթը ծանր հետևանքներ է ունեցել:
Նա էլ հայաստանյան ներկայիս գործընկերոջ նման բանակից և ռազմարվեստից ոչ մի գիտելիք ու փորձ չունենալով՝ իրարամերժ հայտարարություններով ու ստերով զավեշտալի վիճակի մեջ է հայտնվում:
Կարճ ժամանակ առաջ էլ հայտարարում էր, թե Քարվաճառն ու Լաչինը Սերժ Սարգսյանի օրոք,
միևնույն է, այդպես էլ իրենց չէին հանձնելու, իսկ այսօր թե՝ Սերժ Սարգսյանը 2016 թվականին իրենից երկու շաբաթ է խնդրել զորքը գրավյալ տարածքներից դուրս բերելու համար:
Դա կարող էր տեղի ունենալ միայն ու միայն Ալիևի երազում:
Որևէ մեկը մտածե՞լ է, թե ինչու այդպիսի «խնդրանքը» Ալիևը մինչև հիմա տարբեր առիթներով չի բարձրաձայնել սեփական լսարանի առջև ու գլուխ չի գովացել. այդ գայթակղությանը հաստատապես և ոչ մի դեպքում նա չէր դիմանա:
Իսկ ինչո՞ւ 2016թ. Սանկտ Պետերբուրգի բանակցային փաստաթղթում այդ մասին ոչ մի խոսք չկա:
Իսկ գուցե՞ նույն Ալիևը չէր 2016 թվականին իր կառավարության նիստում նեղսրտած հայտարարում. «Փակ դռների հետևում մեզ ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Ադրբեջանը երբեք չի համաձայնի գնալ այդ քայլին»:
Անպատախանտվությունը և ստախոսությունը ոչ քաղաքականության մեջ, ոչ պատերազմում և ոչ էլ ցանկացած այլ պարագայում ոչ ոքի երկարաժամկետ հատվածում դեռ օգուտ չեն բերել, վնասներ՝ որքան ասես»:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 27%
Քամի՝ 2,06 կմ/ժ