ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ երբեք չի ճանաչի Ղրիմը որպես ՌԴ տարածք.Բայդեն

Stefani Reynolds-Pool/Getty Images

Վաշինգտոնը հետագայում էլ կփորձի պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին Ուկրաինայի տարածքում ագրեսիվ գործողությունների համար: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքը փոխանցմում է «Ինտերֆաքս»-ը:

«Մենք կշարունակենք աշխատել Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ Ուկրաինայում բռնությունների և ագրեսիայի համար»,- ասվում է Բայդենի հայտարարության մեջ, որը նվիրված է Ղրիմը Ռուսաստանին միացնելու յոթերորդ ամյակին:

Բայդենն իր հայտարարության մեջ պնդում է, որ ԱՄՆ-ը երբեք չի ճանաչի թերակղզու ենթադրվող անեքսիան:

Նա խոստացել է, որ Վաշինգտոնը կշարունակի հարգել Ուկրաինայում այսպես կոչված արժանապատվության հեղափոխությունը:

Ռուսաստանը Ղրիմն իրեն է կցել 2014-ին՝ տարածաշրջանում անցկացված հանրաքվեի արդյունքներով: Ուկրաինան չի ճանաչում հանրաքվեի արդյունքները և Ղրիմը համարում է Ռուսաստանի կողմից ժամանակավորապես օկուպացված իր տարածքը: Մոսկվան նշում է, որ թերակղզու հարցն ընդմիշտ է փակված՝ այն իրեն է պատկանում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: