ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիայի նախագահը արձագանքել է Լևոն Արոնյանի հայտարարությանը

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը երեկ հայտարարեց Հայաստանից հեռանալու ու ԱՄՆ տեղափոխվելու մասին։ Արոնյանը այսուհետ հանդես է գալու Միացյալ Նահանգների դրոշի ներքո։ 38-այմա շախմատիստի հայտարությանն արձագանքել է ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մայք Հոֆփեյրը, հաղորդում է Armsport.am-ը։

Ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ քանի դեռ Արոնյանը բնակություն չի հաստատել Միացյալ Նահանգներում՝ երկիրը չունի իրավասություն ՖԻԴԵ-ում նրա կարգավիճակի վերաբերյալ․

«Միացյալ Նահանգների շախմատի ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Լևոն Արոնյանի ԱՄՆ տեղափոխվելու մտադրության լուրը։ Քանի դեռ նա չի ապրում Միացյալ Նահանգներում, ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիան չունի իրավասություն ՖԻԴԵ-ում իր կարգավիճակի հետ։

Ինչպես տրանսֆերային այլ հարցերում, ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիան իրեն չի կարող թույլ տալ հրավիրել որևէ խաղացողի, կամ վճարել նրա տրանսֆերի համար։ Մեր դերը խաղացողի վարչական փաստաթղթերի մշակումն է՝ ՖԻԴԵ-ի պահանջներին համապատասխան»,-ասված է հայտարարության մեջ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: