ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի ԵԱՏՄ-ի համար. Եվրասիական տնտեսական հանձնաժողով

Մարտի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ համապարփակ համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի ԵԱՏՄ-ի համար։ Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահի օգնական Իա Մալկինան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հանձնաժողովում ավելի շուտ նաև նոր հնարավորություններ ենք տեսնում և Հայաստանի, և ընդհանուր առմամբ միության համար այդ համաձայնագրի իրագործումից։ Կցանկանայինք, որ ԵԱՏՄ-ԵՄ հարաբերությունները կառուցվեին տնտեսական պրագմատիկ և հավասար մոտեցման սկզբունքների հիման վրա՝ ի շահ մեր պետությունների, նրանց քաղաքացիների և բիզնեսի»: 

Մալկինան նշել է նաև, որ երրորդ երկրների, ինտեգրման այլ միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների կառուցումն ու պայմանավորվածությունները դասվում են ինքնիշխան պետությունների իրավասությանը։

«ՀՀ-ն մեզ համար առաջին հերթին ԵԱՏՄ անդամ է։ Ելնում ենք նրանից, որ ԵԱՏՄ մասին պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները հիմնարար են մեր անդամ պետությունների համար»,-ասել է նա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 0 կմ/ժ
    10 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: