ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԳՆ-ն պարզաբանում է ներկայացրել «105 ռոյալ» նախագիծի վերաբերյալ

ԱԳՆ-ն պարզաբանում է ներկայացրել «105 ռոյալ» նախագիծի վերաբերյալ:

«Փետրվարի 24-ին համացանցում տարածվել է տեղեկատվություն այն մասին, որ Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցի կապակցությամբ «Դարի ղողանջ» հիմնադրամը նախաձեռնել է «105 ռոյալ» նախագիծը, և նշվում է, որ այն իրականացվում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության մասնակցությամբ:

Այդ կապակցությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ 2019թ.-ի երկրորդ կեսին «Դարի ղողանջ» հիմնադրամի տնօրենը դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ «105 ռոյալ» նախագծի իրականացման հարցում աջակցելու խնդրանքով: Հաշվի առնելով նախագծի համահայկական բնույթը՝ ԱԳՆ-ն համաձայնություն էր տվել իր իրավասությունների շրջանակներում աջակցելու նախագծի իրագործմանը: Այդ համատեքստում 2019թ.-ի վերջին ամիսներին և 2020թ. սկզբում ԱԳՆ-ի և հիմնադրամի միջև ծավալվել է համագործակցություն՝ տարբեր երկրների հայկական համայնքներում նախագծի վերաբերյալ իրազեկման շուրջ:

Սակայն, 2020թ. ընթացքում, պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ, համագործակցությունը ժամանակավորապես կասեցվել էր, իսկ 2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայի և հետպատերազմական շրջանում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ համագործակցությունն ընդհանրապես դադարեցվել է, ինչի մասին տեղեկացվել է նաև «Դարի ղողանջ» հիմնադրամի տնօրենը:

Իրաքի, Ռումինիայի և Իսպանիայի հայ համայնքների ջանքերով նախապատերազմյան շրջանում հիմնադրամին է փոխանցվել 3 ռոյալի համար անհրաժեշտ գումար՝ 12000 ԱՄՆ դոլար։ ԱԳՆ և «Դարի ղողանջ» հիմնադրամի տնօրենի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի շրջանակներում մանրամասն հաշվետվություն է ներկայացվելու փոխանցված միջոցների տնօրինման վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 59%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: