ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրավապահ համակարգին խորհուրդ կտամ՝ քիթները չխոթել բանակի գործերի մեջ. Սեյրան Օհանյան

Իրավապահ համակարգին խորհուրդ կտամ, որ քիթները չխոթեն բանակի գործերի մեջ, որովհետեւ այնտեղ շատ դժվար փորձությամբ նրանք կարող են անցնել: Այս մասին այսօր` մարտի 1-ին, Բաղրամյան պողոտայում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է գեներալ-գնդապետ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ խոսելով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ձերբակալելու միջոցով լռեցնելու հնարավոր տարբերակի մասին, փոխանցում է News.am-ը:

«Իհարկե, լավ կլիներ, որ ամեն ինչ հարթ անցներ, բայց երբ բանակը՝մեր երկրի անվտանգության, պաշտպանության, սահմանների անձեռնմխելիության համար է պատասխանատու, այսօր տեսնում է, որ այս իշխանությունը կամաց-կամաց մեր երկիրը հանձնում են թուրքերին, այդ դեպքում այսպիսի որոշում է ընդունել, եւ ես այսօր կառաջարկեի, որ ԳՇ-ն եւ ԳՇ պետը որոշակի բացատրական հայտարարությամբ հանդես գային մեր ժողովրդի համար»,-ասել է նա:

Սեյրան Օհանյանը ժողովրդին կոչ է արել սատար կանգնել բանակին, որպեսզի մոլորության մեջ չլինեն։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    19 C°
     
    25°  13° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: