ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ-ն հրաժարվել է Հայ-ռուսական համալսարանի գործունեության համաձայնագրից

© Sputnik / Asatur Yesayants

Ռուսաստանը հրաժարվել է Երևանում գործող Հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին համաձայնագրից։ ՌԴ կառավարության համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում, հայտնում է Սպուտնիկ Արմենիան

«Ընդունել Ռուսաստանի կրթության նախարարության առաջարկը, որը համաձայնեցվել է ՌԴ ԱԳՆ-ի և շահագրգիռ այլ մարմինների հետ, այն է` հայկական կողմին ծանուցել, որ ՌԴ-ն չի մասնակցի Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրին, որը վերաբերում է Երևանում գործող Ռուս-հայկական համալսարանի գործունեության պայմաններին»,- գրված է փաստաթղթում։

Նշվում է, որ համաձայնագիրը կնքվել է 2015 թվականի մայիսի 14-ին:

Որոշման մասին հայկական կողմին պետք է ծանուցի ՌԴ ԱԳՆ-ն։

Հիշեցնենք` փետրվարի 8-ին ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության միջոցով փորձում է իրեն հեռացնել ռեկտորի պաշտոնից: Դարբինյանը նշել էր, որ վարչապետի թշնամանքի դրսևորման պատճառներից մեկը Փաշինյանի  անթաքույց հակառուսական էությունն է։ Դրանից հետո համալսարանի ուսանողներն ու կոլեկտիվը ակցիա անցկացրին ի աջակցություն Դարբինյանի։ Այնուհետև ստուգումներ սկսվեցին բուհում։



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: