ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք պետք է ամուր կանգնած լինենք, որ ՍԴ-ն ամուր ձևով պաշտպանի մեր շահերը. Վազգեն Մանուկյան

Այս պայքարը վատ ղեկավարին լավ ղեկավարելու համար չէ, մենք վատ ղեկավար չունենք, մեր երկիրը նվաճել են թշնամիները: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ հայտարարել է շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, փոխանցում է News.am-ը:

«Այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, ես ինքս ինձ համար գրառում արեցի, գրեցի՝ վերջ, Նաիրի երկիրն այլևս չի իրականանալու, որովհետև մի հսկայական ցնցում պետք է լնիի, որ հնարավոր լինի երկիրը վերակառուցել: Այդ ցնցումը, ցավոք սրտի եղավ: Մեր սխալներն ու վրիպումներն էին, որ բերեց նրան, որ թշնամին գրավեց Հայաստանը: Եթե մենք նույն ձևի շարունակենք, էլի թշնամիները կգրավեն Հայաստանը»,- ասել է նա:

Վազգեն Մանուկյանն անդրադարձել է նրան, որ ՀՀ նախագահը հետ է ուղարկել ԳՇ պետին ազատելու միջնորդությունը. «ՀՀ նախագահն ամուր է կանգնած, բայց իր ամրությունը կախված է նաև մեր ամրությունից: Ինչքան մենք ամուր կանգնած լինենք, այնքան ամուր կլինի ինքը, ամուր կլինի բանակը: Հետո  հարցը հասնելու է ՍԴ: Մենք պետք է ամուր կանգնած լինենք, որ ՍԴ-ն ամուր ձևով պաշտպանի մեր ազգի, մեր բանակի շահերը: Եթե այդ կառույցների մեջքը դատարկ է, կարող է չդիմանալ, մենք պետք է ապահովենք այդ թիկունքը: Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի»,-ասել է Վազգեն Մանուկյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: