ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հաջորդ հանրահավաքը մարտի 3-ին, ժամը 16-ին

Այդ խելագարը հանրահավաքում ներողություն է խնդրել Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի ժողովրդից իր գործած սխալների համար. Նիկոլ, ներողությունը շատ քիչ է, ներողությամբ Հարդութն ու Շուշին հետ չես բերի, մեր կորցրած տղերքին հետ չես բերելու, դու պետք է հեռանաս և վերջ: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ հայտարարել է Շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, փոխանցում է News.am-ը: 

Նա նշել է, որ այսօր իրենք երթ չեն արել, որովհետև չպետք է տրվեն Նիկոլ Փաշինյանի սադրանքներին. «Մենք գնալով շատանում ենք, ավելանում ենք: Մենք շարունակում ենք պայքարը, Բաղրամյան պողոտան մեր պայքարի հրապարակն է: Սա մեր տունն է, մեր խրամատն է, հայ ժողովրդի պայքարի հրապարակն է: Եկեք պայմանավորվենք, որ այս հրապարակը կազատենք միայն այն դեպքում, երբ այս դավաճանին կհեռացնենք: Գիշերում ենք այս հրպարակում, պետք է պինդ պահենք այս խրամատը: Այստեղից է թելադրվում Հայաստանի քաղաքական օրակարգը: Նիկոլը գոյություն չունի և վերջ:

Չորեքշաբթի այս շենքում տեղի է ունենալու կառավարության հետ հարցուպատասխան: Ըստ օրենքի վարչապետը պետք է ներկայան խորհրդարան: Այդ օրը, այդ ժամին այս հրապարակում հայտարարում ենք հանրահավաք: Այդ օրը 16. 00-ին հավաքվում ենք այստեղ: Վաղը շարունակվելու են բողոքի, անհնազանդության ակցիաները»,-ասել է Սաղաթելյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: