ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանի հրահանգով թուրք-ադրբեջանական ֆիլմ է ստեղծվելու արցախյան պատերազմի մասին

Մարտի 2-ին Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունն ընդունել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովին:

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը՝ հանդիպմանը կողմերը քննարկել են հաղորդակցության, լրատվամիջոցների, մշակույթի, կինեմատոգրաֆի բնագավառներին առնչվող մի շարք հարցեր:

Ալթունը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով Ադրբեջանի հետ համատեղ իրականացվելու են ֆիլմերի և հեռուստասերիալների նախագծեր, որոնք պիտի անդրադառնան  արցախյան պատերազմին, իսլամի կովկասյան բանակին, Խոջալուի դեպքերին և պատմական մի շարք այլ իրադաձրությունների։

Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Քերիմովը նշել է, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությունը զգացել է ոչ միայն արցախյան պատերազմի, այլև ողջ պատմության ընթացքում: Ըստ նրա՝ համատեղ արտադրվելիք վավերագրական և խաղարկային ֆիլմերը լինելու են Թուրքիայի ու Ադրբեջանի «բարեկամության ու եղբայրության խորհրդանիշները»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: