ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ առողջապահության նախարար. Անհրաժեշտ է վերադառնալ դիմակային ռեժիմի պահպանմանը

Medialur

Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաճախականությունը սկսել է աճել. երեկ 2922 թեստ է անցկացվել, որից 491-ը (16 տոկոս)` դրական արդյունքով: Այս մասին կառավարության նիստին հայտարարեց Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարի խոսքով` հունվար-փետրվար ամիսներին անցկացված թեստերի միայն մոտ 5-7 տոկոսի արդյունքներն էին դրական, իսկ այժմ դրական դեպքերի թիվն աճում է: Մասնագետներն ակնկալում են, որ հաջորդ շաբաթ թեստերի դրական արդյուքներն ավելի շատ կլինեն:

Ավանեսյանը նշեց, որ Հայաստանում անհրաժեշտ է վերադառնալ դիմակի պարտադիր կրման  ռեժիմի պահպանմանը և խստորեն պահպանել անվտանգության բոլոր կանոնները, եթե ուզում ենք խուսափել նոր սահմանափակումների ներդրումից, որոնք այդ թվում ազդում են նաև երկրի տնտեսության վրա:

Նրա խոսքով` առաջիկա օրերին մարտի 8-ի տոնի կապակցությամբ առևտրի կենտրոններում և հյուրանոցներում ավելի մարդաշատ կդառնա, և շատ կարևոր է նաև այնտեղ խստորեն հետևել անվտանգության կանոններին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: