ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը իր աջակցությունն է հայտնում ԶՈՒ գլխավոր շտաբին. հայտարարություն

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնն իր խորին մտահոգությունն է հայտնում երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:

Կենտրոնի տարածած հայտարարության մեջ նաև ասվում է. «2020 թ-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո զարգացող գործընթացներն էլ ավելի խորացրեցին երկրում առկա ռազմաքաղաքական ճգնաժամը:

Հայոց բանակն իր ողջ պատմության ընթացքում եղել է և կլինի Հայոց պետականության գոյության բացառիկ երաշխավորը:

Ստեղծված իրավիճակում, հաշվի առնելով Պետական գերակա շահը, Հայաստանի և Արցախի անվտանգությունը, տարածաշրջանային կայունությունը, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն ՊՈԱԿ-ն իր աջակցությունն ու զորակցությունն է հայտնում ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբին և բանակի ողջ անձնակազմին»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: