ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերիների փոխանակման օպտիմալ ձևաչափը հնչում է հետևյալ կերպ՝ «բոլորը՝ բոլորի դիմաց». Զախարովա

mid.ru

Գերիների փոխանակման օպտիմալ ձևաչափը հնչում է հետևյալ կերպ՝ «բոլորը՝ բոլորի դիմաց»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների մասին հարցին:

«Կողմերի դիրքորոշումները գերիների հարցի մոտեցմանը տարբեր են: Մենք մշտապես խոսում ենք դրա մասին: Բավականին զգալի է այդ տվյալների տարբերությունը. թվերը, որոնք ներկայացնում է պաշտոնական Երևանը, պարբերաբար փոխվում են, Բաքվից այլ տեղեկություն է ստացվում: Այսպիսի տարաձայնությունների պարագայում խորհուրդ ենք տալիս անմիջականորեն դիմել հայկական և ադրբեջանական կողմերին: Այսօրվա դրությամբ՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ, ընդհանուր առմամբ, 79 մարդ է վերադարձվել՝ 63-ը հայկական կողմի ներկայացուցիչներ, 16-ն՝ ադրբեջանական»,- նշել է Զախարովան:

Նա ևս մեկ անգամ հաստատել է Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում: «Մենք առաջնորդվում ենք այն մոտեցմամբ, որ փոխանակման օպտիմալ ձևաչափը հնչում է հետևյալ կերպ. «բոլորը՝ բոլորի դիմաց»: Կարծում ենք, որ տվյալ հարցի շուտափույթ լուծումը կողմերին թույլ կտա շրջել ողբերգական էջերը հարաբերություններում և կենտրոնանալ դրական օրակարգի առաջխաղացման վրա, այդ թվում՝ տնտեսական ոլորտում: Այդ մասին քննարկումներ հունվարի 11-ին Մոսկվայում անցկացրել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    19 C°
     
    25°  13° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: