ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ-ում կարգելեն մեկանգամյա օգտագործման տոպրակնների օգտագործումը

tengrinews.kz

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները մտադիր են պոլիէթիլենային տոպրակների օգտագործման փուլային արգելք մտցնել: Հարցի ուսումնասիրությունը նախատեսված է Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի մինչև 2025 թվականի զարգացման ռազմավարության մեջ: Այդ մասին «Իզվեստիա»-ին հայտնել են ԵՏ հանձնաժողովի մամուլի ծառայությունից և հավելել, որ հանձնաժողովը համապատասխան ծրագիր է նախապատրաստում:

Մեկանգամյա օգտագործման պլաստիկի փուլային արգելքի հարցն արդեն դիտարկվել էր 2020 թ-ին ԵԱՏՄ ձեռնարկությունների միջև համագործակցության զարգացման վերաբերյալ հանդիպման ժամանակ:

«Բելառուսի բնության նախարարությունում նպատակահարմար են համարում Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների շրջանակներում` մինչև 2025 թվականը իրականացնել միջոցառումը, որը թույլ կտա ապահովել միանգամյա օգտագործման պլաստիկի, ներառյալ փաթեթների, ներմուծման և արտադրության փուլային արգելք»,- նշված է նախարարության կողմից ԵՏՀ-ին ուղղված նամակում:

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունից ԵՏՀ-ին ուղղված նամակում ասվում է միանգամյա օգտագործման պլաստիկի արտադրության, ներմուծման և արգելքի հետ կապված գործողությունների քննարկման հնարավորության մասին:

Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարության իրականացման ծրագրի նախագիծն այժմ համաձայնեցվում է, «Իզվեստիային» հայտնել են տնտեսական զարգացման նախարարությունից: Ենթադրվում է, որ փաստաթուղթը պետք է ներառի հատուկ միջոցներ միանգամյա օգտագործման պլաստիկի ներմուծման և արտադրության փուլային արգելք մտցնելու համար: Նրանք այն մտադիր են հաստատել նախագիծը 2021 թվականի առաջին եռամսյակում:

Ռուսաստանի բնական ռեսուրսների նախարարությունը նույնպես կողմ է պլաստիկի ներմուծման և արտադրության կրճատմանը, քանի որ այն աղտոտում է շրջակա միջավայրը:

«Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը սատարում է միանգամյա օգտագործման և դժվար ուտիլիզացվող ապրանքների (տարաներ, սպասք և փաթեթավորում) փուլային կրճատման և շրջանառությունից հանելու գաղափարին: Բայց կարևորել է դրա բնապահպանական և տնտեսական հետևանքների հաշվի առնել ը՝ նկատի ունենալով հնարավոր այլընտրանքները»,- ընդգծել են Արդյունաբերության և առևտրի նախարարությունից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: