ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահը «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ հանդիպում է խնդրել. Իշխան Սաղաթելյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ հանդիպում է խնդրել: Այս մասին Բաղրամյան պողոտայում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը, հաղորդում է Tert.am-ը։

«Մենք տեղեկացանք, որ նախագահը վաղը կրկին շարժման ղեկավարների հետ հանդիպում է խնդրել։ Ձեր բոլորի անունից կդիմենք նախագահին՝ ասելով՝ Դուք անհատական և ամբողջական պատասխանատվություն ունեք երկրում ստեղծված իրավիճակի համար»,-ասաց Սաղաթելյանը։

Նա, դիմելով ՀՀ նախագահին, ասաց, որ Արմեն Սարգսյանը պարտավոր է կանգնել Սահմանդրության գլխին և մինչև երկուշաբթի դիմել ՍԴ՝ հակասահմանադրական ճանաչելով ԳՇ պետի պաշտոնանկությունը։ 

«Հակառակ դեպքում Դուք անձամբ պատասխանատվություն ունեք երկրում ստեղծված իրավիճակի և հետագա ելքի համար», - հայտարարեց Սաղաթելյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: