ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պատվաստումների ձախողումը ԵՄ-ին սպառնում է 100 միլիարդ եվրոյի վնաս

© EPA-EFE/Sean Gallup / POOL

Եվրամիությունում պատվաստումների ձախողումը 2021 թվականի առաջին եռամսյակում  սպառնում է շուրջ 100 միլիարդ եվրոյի ներդրումների կորուստ, ինչպես նաև երկրորդ տարին անընդմեջ սպառնում է զբոսաշրջության սեզոնին: Այս մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղվելով Bloomberg-ին:

Պատվաստումների ձախողումը ԵՄ-ում մտահոգում է աշխարհի խոշորագույն ներդրողներին, որոնք տեսնում են, որ բիզնեսի վերսկսման դանդաղ տեմպերը (կարանտինային միջոցառումների պատճառով ԵՄ երկրների մեծ մասում ծառայությունները և զբոսաշրջությունը մեծ մասամբ փակ են) սպառնում են խաթարել տնտեսական աճի վերսկսումը: 

Բիզնեսները բացելու ձգձգումը մեկ կամ երկու ամսով ԵՄ տնտեսությանը սպառնում է 50-ից մինչև 100 միլիարդ եվրոյի վնասով։

Նշվում է, որ ԵՄ-ն, որը մինչ այժմ օգտագործել է պատվաստանյութի 8 դեղաչափ 100 բնակչի հաշվով, պատվաստումների մակարդակով շատ հետ է մնում նույնիսկ ԱՄՆ-ից (33 դեղաչափ) և Մեծ Բրիտանիայից (25 դեղաչափ): Գործակալությունը որպես դրա պատճառներ նշում է քաղաքական բաժանումները, մատակարարման խափանումները, բյուրոկրատական ձգձգումները և հասարակության անվստահությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 8,23 կմ/ժ
    19 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: